ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Միջոցառումներ՝ նվիրված ԵՊՀ 95-ամյակին

Միջոցառումներ՝ նվիրված ԵՊՀ 95-ամյակին
09.06.2014 | 12:40

Հունիսի 10-13-ը կկազմակերպվեն ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։ Մայր բուհում տեղի կունենան գիտական և մշակութային միջոցառումներ, կանցկացվեն գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, հանդիսավոր նիստ, պոեզիայի փառատոն, տոնական համերգ:
Մասնավորապես, հունիսի 10-ին Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա Արիզոնայի պետական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ «Կանանց առաջնորդություն» խորագրով գիտաժողով, որից հետո ԵՊՀ բակում և ԵՊՀ մեծ դահլիճում կանցկացվի պոեզիայի փառատոն. «Սահյան-100», «Շիրազ-100», «Սևակ-90»:
ԵՊՀ գրադարանի նախասրահում կցուցադրվեն ԵՊՀ հրատարակած գրքերը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կացկացվի նաև ԵՊՀ-ի և այլ հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք, որից հետո իրենց ձեռքի աշխատանքները կուցադրեն ԵՊՀ աշխատակիցներն ու ուսանողները:
Հունիսի 11-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, այնուհետև՝ տոնական համերգ:
Հունիսի 12-ին կմեկնարկի կրթական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով:
Նշենք, որ Երևանում համալսարանը հիմնելու որոշումն ընդունվել է 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհրդի որոշմամբ։ 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ